Կիևում ներկայացրել են անվտանգության երաշխիքների ուկրաինական տարբերակը
«Ժողովրդի ծառա» կուսակցությունը ներկայացրել է Ուկրաինայի կողմից պատրաստված անվտանգության երաշխիքների նախագծի մանրամասները: Մասնավորապես, փաստաթուղթն իրենից առաջարկում է Բուդապեշտի հուշագրի փոխարինում ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի հարևանների երաշխիքներով։ Բացի այդ, Մոսկվային առաջարկվում է իրավաբանորեն ամրագրել ուկրաինական պետականության ճանաչումը։
Ավելի վաղ Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հարցն այլևս գլխավորը չէ, քանի որ դաշինքը վախենում է Ռուսաստանի հետ առճակատումից: Կիևը «ծնկի եկած» ոչ մի բան չի խնդրելու, հավելել է նա:
Ընդ որում, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նշել է, որ անվտանգության երաշխիքները կարող են պայման դառնալ, որի դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հարցերը:
Armeniatoday.news