Սի Ծինփինը շնորհավորհել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ փոխանցում է Չինաստանի պետական Xinhua գործակալությունը:
Շնորհավորական ուղերձում Չինաստանի ղեկավարը նշել է, որ Պեկինն ու Երևանը գործընկերներ են, որոնք կապված են ավանդական բարեկամությամբ: Նշվում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը թափ է առել, և կողմերի համագործակցությունը տարբեր ոլորտներում զգալի հաջողություններ է արձանագրել:
Սի Ծինփինը նաև հայտարարել է, որ մեծ նշանակություն է տալիս Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Նա պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Խաչատուրյանի հետ՝ նպաստելու երկկողմ կապերի կայուն և առողջ զարգացմանը՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների:
1lurer.am