Հայաստանը փորձում է և փորձելու է խնդիրը լուծել առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, ինչը չի նշանակում, որ դա տեղի չունենալու դեպքում չեն կարող լինել այլ՝ ռազմական լուծումներ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ստեղծված իրավիճակին՝ ասաց իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Մեկնաբանելով տեսակետները, թե «ինչո՞ւ դաշնակիցները պետք է օգնեն, եթե հայկական կողմը չի կրակում»՝ Ռուբինյանն ասաց.

«ՀԱՊԿ պայմանագիրը չի նախատեսում, որ պետք է անպայման կրակոց լինի, որ տեղի ունենա այն, ինչ պետք է տեղի ունենա ըստ պայմանագրի: Բացի այդ՝ հենց մեր դաշնակիցներն են կոչ արել և անում չսրել իրավիճակը և խնդիրը լուծել դիվանագիտական ու քաղաքական ճանապարհներով, և նաև մեր դաշնակցային ֆորմատներն ունեն հստակ հոդվածներ՝ հստակ դեպքերի համար: Եվ մենք, ոչ թե, ոչ մի բան չանելով, խնդրում ենք օգնել, այլ դիմել ենք հստակ փաստաթղթերի հիման վրա՝ հստակ հոդվածով»:

Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ պատգամավորը նաև չբացառեց, որ «կհասնենք նաև ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածին»: 

Ռուբինյանը նաև նշեց, որ ՄԱԿ-ին դիմելը ևս հնարավոր քայլերից է.

«Չեմ բացառում, որ դրան նույնպես կարող է գործը հասնել: Կախված է տարատեսակ հանգամանքներից»:



Նյութը՝ Aysor.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն