Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատի ուղղությամբ. Թաղավարդում գյուղը լքելու կոչեր են հնչեցվում
Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել: Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջում։
«Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:
Տուժածներ չկան:
Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:
Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր»,- նշված է գրառման մեջ:
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն