Սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ աշխարհում ստեղծված նոր իրողություններով պայմանավորված Հայաստանի համար 3 սցենար կա: Այս մասին նա ասել է Move2Armenia կոնֆերանսի ժամանակ։

Վարդանյանը նշել է, որ ներկայումս աշխարհում բարդ իրավիճակ է՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե կարճաժամկետ կատակլիզմի մասին է, որը կավարտվի, այլ նոր իրականության: Նա հայտարարեց, որ եթե խոսենք Հայաստանի մասին, ապա այստեղ 3 սցենար կա, որոնք կանդրադառնան նաև վերջերս Հանրապետություն ժամանած գործարարների վրա։

Նրա խոսքով՝ առաջին սցենարի համաձայն՝ Հայաստանը կներառվի պատժամիջոցների ցուցակում և կդառնա պատժամիջոցների համակարգի մաս։ Նա ընդգծել է, որ դա բավական լուրջ սպառնալիք է Հայաստանի և նրանց համար, ովքեր եկել են այստեղ։

Երկրորդ սցենարը, ըստ գործարարի, նախատեսում է, որ Հայաստանը պատժամիջոցների տակ չի ընկնի, բայց «կզբաղվի տարանցմամբ»: «Այսինքն՝ դուք արագ եկաք, գանցիք, փող եկավ, գնաց։ Հավատացեք, այս ամենը վաղ թե ուշ այստեղ կանգ կառնի, այս ամենը արագ կփակեն երկու կողմից», – ասաց նա։

Վարդանյանի խոսքով՝ երրորդ տարբերակը նախատեսում է Հայաստանում «բուֆերային գոտու» ձևավորում։ «Երրորդ՝ մենք միասին ջանքեր կգործադրենք այստեղ իրական բուֆերային գոտի, հաբ կառուցելու համար», – ասել է նա՝ ընդգծելով, որ խոսքը եզակի հնարավորության մասին է:

«Մենք պետք ենք Ռուսաստանին, հավանաբար, Հայաստանը համաշխարհային տարածքում մնացած երկու երկրներից մեկն է, որոնք ոչ միայն կպահպանեն գալու և մնալու հնարավորությունը, այլ դեռ հետ կվերադառնալու հնարավորությունը կպահպանվի։ Ռուսաստանի համար երկրորդը շատ կարևոր է, որպեսզի շատ խելացի, կրթված տղաները կարողանան ինչ-որ փուլում, երբ ամեն ինչ կայունանա, այլ որոշում կայացնեն, վերադառնան, կամ մասամբ վերադառնան», – ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Արևմուտքի համար, չնայած ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, կարևոր է պահպանել շփման ինչ-որ կետեր։ Որպես օրինակ նա բերեց Ֆինլանդիայի դերը «Սառը պատերազմի« տարիներին։ «Ֆինլանդիան այնպիսի երկիր էր ԵՄ-ի համար, որին նա չէր պահանջում անդամակցել ՆԱՏՕ-ին, Ֆինլանդիան կարող էր ապահովել իրերի որոշակի տարանցում, ստեղծել լրացուցիչ արժեք։ Համոզված եմ, որ Հայաստանը կարող է խաղալ նման շատ կարևոր դեր աշխարհի համար», – հայտարարեց Վարդանյանը:

Այս առումով գործարարը թվարկեց նաև Հայաստանի առավելությունները։ «Մենք ունենք փոքր երկրի մրցակցային առավելությունները՝ հսկայական սփյուռքյան ցանցով և ինտեգրմամբ։ Ամերիկայում մեկուկես միլիոն հայ, Ֆրանսիայում 500 հազար, Ռուսաստանում 2,5 միլիոն: Այս ամենը հնարավորություն է տալիս ֆանտաստիկ հաղորդակցման տարածք ստեղծել», – ասել է նա:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն