ՌԴ-ն  ավելի քան 300 ԱԹՍ և 8 հրթիռ է արձակել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Սումիի, Միկոլաևի և Կիևի մարզերի ուղղությամբ. այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որի խոսքով՝ ,այրաքաղաքը  զանգվածային ռմբակոծության հիմնական թիրախն էր։

«Գիշերվանից ռուսական հրթիռահարվածների և դրոնային հարձակումների վայրերում աշխատում են մեր փրկարարները, հրշեջները, բժիշկները և բոլոր անհրաժեշտ ծառայությունները։ Տուժել են Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Սումիի, Միկոլաևի մարզերը և Կիևի մարզը։ Մայրաքաղաքը զանգվածային ռմբակոծության հիմնական թիրախն էր... Ներկայում հայտնի է վեց զոհի մասին, այդ թվում՝ վեցամյա տղայի»,- ասել է նա:

Զելենսկին ընդգծել է, որ այսօր աշխարհը ևս մեկ անգամ տեսավ ՌԴ-ի պատասխանն Ուկրաինայի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի խաղաղության ձգտումին։

«Նոր ցուցադրական սպանություններ։ Ուստի խաղաղությունը առանց ուժի հնարավոր չէ։ Բայց Մոսկվային խաղաղության ստիպելը, իրական բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելը՝ այդ բոլոր գործիքները մեր գործընկերների ձեռքում են։ Մենք հույս ունենք, որ Ամերիկայի և Եվրոպայի կողմից հնչող բոլոր հայտարարությունները այդ ուղղությամբ իրականություն կդառնան»,- ասել է նա:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն