Հունիս ամսին ՊԵԿ-ի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։
Արձանագրվել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելո 55 դեպք՝ ընդհանուր 13․765․497 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 50․177․105 ՀՀ դրամ։
Կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ 14 դեպքով։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 4․169․000 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի ընդհանուր գումարը կազմում է 19․250․000 ՀՀ դրամ: Ցանկ 2-ը կցվում է։
Արձանագրվել ենլիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ 19 դեպքով։ Արձանագրված խախտումների ընդհանուր գումարը կազմում է 136․815․000 ՀՀ դրամ։