Իրանը պատրաստ է և՛ բանակցությունների, և՛ ԱՄՆ-ի հետ նոր ռազմական հակամարտության, բայց Թեհրանի նկատմամբ ագրեսիայի նոր փուլը նույնքան անարդյունք կլինի, որքան նախկինը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք կդիմակայենք ցանկացած ագրեսիայի, նույնիսկ եթե դա լինի դատաստանի օրվա պատերազմ։ Միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք նաև դիվանագիտական բանակցությունների։ Ընտրությունը նախագահ Թրամփինն է», — ասել է Իրանի արտգործնախարարը NBC-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ Թեհրանը պատրաստ է հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, սակայն միայն այն պայմանով, որ Վաշինգտոնը ընդունի իրանական յոթ կետից բաղկացած ծրագիրը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ