Իրանի բանակի հրամանատար, գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա իր թշնամիներին օգտվել Օրմուզի նեղուցից, եթե Իրանը զրկվի առևտուր իրականացնելու հնարավորությունից։

«Եթե Իրանին չհաջողվի առևտուր անել և ապրել, ապա ոչ ոք չի կարողանա ո՛չ առևտուր անել, ո՛չ ապրել։

Հորրմուզի նեղուցը Իրանի արժանապատվության և պատվի խորհրդանիշն է, և երկրի թշնամիներին թույլ չի տրվի օգտվել այդ կարևոր լոգիստիկ հանգույցից, մինչդեռ Իրանի ժողովուրդը զրկված կլինի նման հնարավորությունից»,-նշել է Հաթամին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ