Արցախում բնական գազի բացակայության պայմաններում հոսանքի գերծանրաբեռնվածության հետևանքով արդեն իսկ գրանցվել են հրդեհի դեպքեր
Քանի դեռ Արցախում բացակայում է բնական գազի մատակարարումը, իսկ եղանակային այս անբարենպաստ օրերին բնակարաններն ու հիմնարկ-ձեռնարկությունները ջեռուցվում են էլեկտրաէներգիայով, գերծանրաբեռնված հոսանքի, դրա հաճախակի տատանումների և կարճ միացումների պատճառով ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն իսկ գրանցվել են հրդեհի դեպքեր, որոնց հետևանքով լուրջ վնասներ բարեբախտաբար չեն գրանցվել:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Ներքին գործերի նախարարության հորդորում է.
Հոսանքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն, հաճախակի ստուգել ջեռուցող համակարգերի և տաքացուցիչ սարքերի աշխատունակությունը:
Մեր պատասխանատվությամբ բացառենք անվերահսկելի աղետները, պահպանենք մեր ընտանիքի անդամների կյանքն ու առողջությունը, հասարակության և պետության շահերը:
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն