Մի փողկապի պատմություն կամ ինչու է աղմկում համացանցը. իրականում եղե՞լ է անհարգալից վերաբերմունք (լուսանկաներ)
Ինչպես հայտնի է, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում երեկ հանդում են ունեցել Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Մևլութ Չավուշօղլուն։
Երեկվանից համացանցում լայնորեն քննարկվում է ոչ միայն բուն հանդիպումը, այլև հանդիպման ֆորմալ բնույթը ևս: Կարծիքների հիմնական աղբյուրը նախկինում դեսպան, մարզպետ և ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումն էր այն մասին, որ բավական է միայն նայել լուսանկարներին և Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուի փողկապ չկրելու փաստն արդեն ամեն ինչ կասի բառերի փոխարեն:
Ըստ նախկին դեսպանի, դա անհարգալից վերաբերմունքի դրսևորում է եղել Միրզոյանի նկատմամբ, քանի որ այլ ժանդիպումների ժամանակ Չավուշօղլուն եղել է փողկապով: Այս գրառումը լայնորեն տարածվել է նաև լրատվամիջոցներում ու դարձել լայն քննարկումների թիրախ:
Իրականում, ըստ Թուրքիայի ԱԳՆ կայքի ու սոցցանցերի էջերի պարզ է դառնում, որ Չավուշօղլուի հանդիպումները եղեն են 3 տարբեր օրերի՝ մարտի 10-ին, 11-ին, 12-ին, որոնցից առաջին երկուսում Թուրքիայի ԱԳ ղեկավարը կրել է փողկապ, երրորդում՝ ոչ: Նշենք, որ փողկապ կրելու պարտավորություն՝ ըստ միջոցառման դրես-կոդի, չի էլ եղել, այն թողնվել է մասնակից տղամարդկանց հայեցողությանը:
Ստորև՝ 3 լուսանկարներում Չավուշօղլուի մարտի 10-ի ունեցած հանդիպումներն են, որոնց ժամանակ նա կրել է կապույտ փողկապ:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը փողկապ կրել է նաև մարտի 11-ի հանդիպումների ժամանակ, այս անգամ՝ կարմրավուն երանգի: Ներկայացնում ենք այդ օրվա հանդիպումներից 3-ի լուսանկարները, սակայն դիվանագետը փողկապով է եղել բոլոր հանդիպումների ժամանակ:
Արդեն ֆորումի երրորդ օրը՝ մարտի 12-ին, երբ հանդիպում են ունեցել նաև Չավուշօղլուն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, թուրքական արտաքին գերատեսչության ղեկավարն առանց փողկապի է, և առանց փողկապի են ընթացել այդ օրվա նրա բոլոր հանդիպումները: Ստորև հրապարակում ենք միայն մի քանի լուսանկար:
Ի դեպ, հանդիպումներից որոշներում առանց փողկապի է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Օրինակ՝ Ավստրիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը:
Այսպիսով, անհարգալից վերաբերմունքի մասին ակնարկներն ու հայտարարություններն անհիմն են, քանի որ միջոցառման դրես-կոդը թելադրել է փողկապի կրման ազատ որոշում, իսկ պարտադիր է եղել կոստյումն ու վերնաշապիկը:
Armtimes.com