Բաքվի բռնապետը համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար․ Վարդան Ոսկանյան
Մոսկվայում դեռ վերջերս Ռուսաստանի հասցեին հաճոյախոսությւոններ շռայլած Բաքվի բռնապետը, Ռուսաստան-Ադրբեջան «դաշինքի» մասին հայտարարության ստորագրության թանաքը դեռ չչորացած, արդեն համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է տելեգրամի ալիքում։
Այս մասին անուղղակիորեն հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան իր գրառման մեջ նշելով, որ շնորհակալություն է հայտնել Բաքվի բռնապետին Ուկրաինային տրամադրած աջակցության համար։
Թե ինչպիսի «աջակցություն» է դա եղել, կարծում եմ՝ արդեն կասկածից գրեթե դուրս է՝ հաշվի առնելով նաև ռուսական և սիրիական ԶԼՄ-ների հրապարակումները։ Բաքվի բռնապետական վարչախումբը հումանիտար օգնության անվան տակ մերձավորարևելյան ահաբեկիչ վարձկաններ է առաքել Ուկրաինայում ռուսական զորքերի և Դոնբասի կամավորականների դեմ կռվելու համար։