Ապրիլ ամսից Շիրակի և Լոռու մարզերում կգործարկվի պարեկային ոստիկանական ծառայությունը, սա մեզ համար շատ կարևր նշանակություն ունեցող բարեփոխում է։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն գիտեք, որ հուլիսից Երևանում գործում է պարեկային ոստիկանությունը և պետք է ընդգծել, որ պարեկային ոստիկանության գործունեության արդյունքները գոհացուցիչ են։ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է և մենք ձևավորում ենք ժողովրդավարակ

չափանիշներին համապատասխանող ոստիկանություն»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ չնայած առկա տեխնիկական թերություններին, այդ բարեփոխումը իրեն արդարացրել է։

«Հաջորդ փուլով պարեկային ոստիկանություն է ներդրվելու Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։ Ես հիմա ուզում եմ այս ամբիոնից տեղեկացնել, որ պարեկային ոստիկանություն ծառայության անցնելու համար նախկինում ոստիկանությունում աշխատած լինելը պարտադիր չէ, ավելացնեմ, որ պարտադիր չէ նաև բարձրագույն կրթություն ունենալը, թեև ամենևին չեն թերագնահատում կրթական հատվածը։ Ցանկացած ոք, ով ունի միջնակարգ կրթություն կարող է այդ հավակնություն ցուցաբերել։ Մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում և դրանից հետ անցնում են աշխատանքի»,– աաց վարչապետը:

Նա կոչ արեց, որ կանայք ավելի ակտիվ մասնակցեն պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու գործընթացին։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն