Երևանում պայթյունի ու փլուզման հետևանքով փլատակների տակ 18-ամյա բնակչի դի է հայտնաբերվել
Մարտի 21-ին, ժամը 07:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները փլատակներում հայտնաբերել են Ա. Հ.-ի (ծնված 2004 թ.) դին:
hy.armradio.am