Մանրամասներ Արին Բերդի փողոցում տեղի ունեցած մահվան ելքով պայթյունից
Մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում առավոտյան 07:47-ին պայթյուն է եղել: Արին Բերդի 4-րդ նրբանցքի 140-ի 1 հասցեում պայթել է սեփական տանը կից կառույց, վնասվել են նաև հիմնական տան սենյակները, կոտրվել ապակիները:
Կցակառույցում պայթյունի պահին մեկ հոգի է եղել. 18-ամյա Արամ Հովնիկյանը մահացել է:
Վարձակալը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից էր, Պոլիտեխնիկի առաջին կուրսի ուսանող: Նախնական վարկածով՝ պայթյունը 20 լիտրանոց հեղուկ գազի բալոնի պատճառով է եղել, որից ջրատաքացուցիչ են միացրել:
Մանրամասները՝ տեսանյութում:
1lurer.am