Ուիլ Սմիթի «օսկարյան» ապտակից հետո Քրիս Ռոքի ելույթների տոմսերի գները կտրուկ աճել են
Ամերիկացի դերասան եւ կատակերգու Քրիս Ռոքի ելույթների արժեքները կտրուկ բարձրացել են «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում դերասան Ուիլ Սմիթի ապտակից հետո, հայտնում է Daily Mail-ը։
Ռոքի Ego Death համաշխարհային շրջագայության շրջանակում նրա շոուի տոմսերը 46 դոլարից հասել են 400 դոլարի։ Տոմսերի գնի նկտրուկ թռիչքն արձանագրվել է Սմիթի ապտակից հետո:
Հավելենք, որ 2022 թվականի «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ դերասան Ուիլ Սմիթի ապտակի տեսագրությունը YouTube-ում դիտումների ռեկորդ է սահմանել։ Տեսանյութը տեղադրվելուց հետո մեկ օրում դիտվել է ավելի քան 50 միլիոն անգամ։
Հիշեցնենք, որ դերասաններ Ուիլ Սմիթը և Քրիս Ռոքը վիճաբանել էին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, երբ Ռոքը բեմ էր բարձրացել հայտարարելու «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթողին:
Իր ելույթի ժամանակ Ռոքը կատակել է Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ-Սմիթի «զարմանալի, շատ կարճ մազերի» մասին, որը նրան հիշեցրել է «Զինվոր Ջեյն» ֆիլմը։ Ջադա Սմիթը նախկինում խոստովանել է, որ տառապում է ալոպեցիայից՝ աուտոիմուն հիվանդությամբ, որը հանգեցնում է մազաթափության։ Սմիթը սկզբում զուսպ ծիծաղել է, իսկ հետո բարձրացել է բեմ ու բռունցքով հարվածել Ռոքի դեմքին։ Այդ պահին հեռարձակումն անջատվել է։
Tert.am