Երեւանում, մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 20։40-ի սահմաններում Խանջյան փողոցի թիվ 13/10 հասցեի դիմաց ինքնությունը չպարզված անձը Nissan մակնիշի անհայտ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 40-ամյա Էրիկ Գաբրիելյանին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը շպրտվել ու բախվել է Kia մակնիշի ավտոմեքենային, իսկ Nissan-ի վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Վրաերթի ենթարկվածը թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին  մասի հատկանիշներով։ Կայքի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Երևանի բնակիչ՝ 25-ամյա Սերգեյ Սարդարյանը և հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, Nissan-ն էլ տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն