Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկն էլ վերաբերում է աշխատող երեխաների տարիքային շեմի ու աշխատանքային ժամերի վերանայմանը։  Այս մասին  հայտնում են նախարարությունից։

Նախատեսվում է երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն՝ պարտադիր կրթության համար նախատեսված ժամերից դուրս։ Ներկայիս կարգավորումներով՝ աշխատող են համարվում նաև մինչև 14 տարեկան երեխաները, ինչը հակասում է Եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների դրույթներին։

Միաժամանակ վերանայվում է նաև 14-18 տարեկան աշխատողների օրական և շաբաթական աշխատաժամանակի տևողությունը։ Առաջարկվում է 14-15 տարեկան երեխաների համար աշխատաժամանակի տևողությունը սահմանել օրական մինչև 2 ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասը ժամ։

15-16 տարեկան աշխատողների համար աշխատաժամանակի շաբաթական տևողությունը նախատեսվում է սահմանել մինչև 24 ժամ, իսկ 16-18 տարեկանների համար` մինչև 36 ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։

Նախատեսվում է երեխաներին թույլատրել աշխատել 14 տարեկանը լրանալուց հետո միայն՝ պարտադիր կրթության համար նախատեսված ժամերից դուրս։ Ներկայիս կարգավորումներով՝ աշխատող են համարվում նաև մինչև 14 տարեկան երեխաները, ինչը հակասում է Եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների դրույթներին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն