Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8,7 հա տարածքում բռնկված հրդեհները
Մարտի 31-ից ապրիլի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 6000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 2200 քմ, Տափերական գյուղում՝ 1000 քմ, Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին՝ 1000 քմ,
Կոտայքի մարզի Թեղենիկ գյուղում՝ 5 հա, Արգել գյուղում՝ 4000 քմ,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ,
Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ 1 հա,
Տավուշի մարզի Այգեպար-Մովսեսգյուղ ավտոճանապարհին՝ 7000 քմ,
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ 2000 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8,7 հա։
1lurer.am