Ապրիլի 3-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին հարակից շինության տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:44-ին:

Այրվել են շինության տանիքը (մոտ 60 քմ) և գազի բալոնից (մոտ 80 լ) արտահոսած գազը։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն