Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով վարչությունը հայտարարում է Երիտասարդական քաղաքականության ծրագրերի բաժնին միանալու գործուղվող աշխատակցի մրցույթ:

Գործուղվողը պետք է լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի և ունենա բարձրագույն կրթություն քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների, սոցիալական և երիտասարդական աշխատանքների կամ հարակից այլ բնագավառներում:

Ընտրվելու դեպքում գործուղվողը պարտականությունների կատարման ողջ ընթացքում (1 տարի՝ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ) մնում է իր հիմնական աշխատանքին այն պետությունում, որի քաղաքացին է հանդիսանում: Եվրոպայի խորհրդի կողմից վարձատրություն, սոցիալական և բժշկական ապահովագրություն չի տրամադրվում:

Մրցույթին դիմելու պարտադիր պայմաններն են երիտասարդական քաղաքականությանն առնչվող ծրագրերում ընդգրկվածության (տեղական և միջազգային) կամ երիտասարդական աշխատանքի իրականացման առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառությունը, հաղորդակցման և բանակցային հմտություններին տիրապետումը, անգլերենի գերազանց իմացությունը (ֆրանսերենի իմացությունը ցանկալի է):

Հայտադիմումի լրացման հղումը՝ https://bit.ly/3K6Khdv, դիմելու վերջնաժամկետը ս.թ. մայիսի 10-ն է:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից նյութերից:

https://escs.am/files/files/2022-04-05/4189f4ec5ecb7817a39c2d07cb8531a6.pdf

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն