Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում  բախում տեղի  ունեցավ «Ազգային ժողովրդավարական բևեռi» հանրահավաքի մասնակիցների և մի խումբ քաղաքացիների միջև։ Վերջիններս Ֆրանսիայի հրապարակում էին՝ պաշտապնելու Արցախի դրոշը՝ ԱԺԲ ներկայացուցիչներից, ովքեր երեկ «մեկ պետություն` մեկ դրոշ»  ակցիայի շրջանակներում ներկել էին Արցախի դրոշի սպիտակ հատվածը։

Դրոշը պաշտպանող քաղաքացիներից մեկը լրագողների հետ զրույցում ասաց․

«Իրենք քայլերթով մոտենում էին դրոշին, որպեսզի արդեն երկրորդ անգամ վնասեն այն, երբ տեսան մեզ, փոխեցին իրենց ուղղությունը։ Չի՛ հաջողվելու, կսպասենք այնքան, մինչև իրենց միտինգը վերջանա։ Ասում են՝ Հայաստանի դրոշը դրեք, դրոշ պաշտպանողներին տեսեք, Հայստանի դրոշը տարբեր տեղերում կա, Արցախինը ևս պետք է լինի ամեն տեղ»,- ասաց նա։

Նշենք, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր ծառայություն են իրականացնում Ֆրանսիայի հրապարակում։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն