Այս եթե-ների դեպքում ամիսներ անց չենք ունենա Արցախ ընդհանրապես, հետո հերթը կգա Սյունիքին. Նաիրի Հոխիկյան
Ես այլևս լռել կամ հույս տալ չեմ կարող։
Եթե ազգը ոտքի չկանգնի,
Եթե ազգը շարունակի քնել իր հարմարավետ փորը գրկած
Եթե ազգի առաջնորդները մտածեն լոկ իրենց պաշտոնների մասին
Այս եթե-ների դեպքում ամիսներ անց չենք ունենա Արցախ ընդհանրապես, հետո հերթը կգա Սյունիքին․․․ ու մենք կդառնանք թափառական ու անարժեք մի խումբ։
Արցախցիներ, խնդրում եմ, մնացեք Արցախում։ Մենք կռիվ ենք տալիս ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի գոյության համար։ Մնացեք Արցախում, որ կարողանանք փրկել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։
Մնացեք Արցախում, խնդրում եմ։ Մենք կզոհվենք, բայց չենք տա Արցախը․․․ Նիկոլին ու նրա ավազակախմբին թույլ չենք տա հանձնել հայրենիքը։ Մենք կփրկենք Արցախը, եթե դուք մնաք Արցախում։
Նաիրի Հոխիկյան