Հայաստանի քաղաքական կուսակցություններ, նամակ-հարց պատրաստեք եւ ուղարկեք այն Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների դեսպանատներ. հարցի մոտավոր մոդելը՝ «որպես Մինսկի խմբի համանախագահող պետություն բացառու՞մ եք Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս»: 

Կրկնեմ, ձեւակերպումը խիստ նախնական է, բնականաբար քննարկելի, բայց թերեւս շատ կարեւոր է, որ այն լինի առավելագույնն այնպիսի շեշտադրումով եւ ձեւակերպումով, որ պատասխանում առավելագույնս նեղացնի դիվանագիտական լղոզման հնարավորությունը, իսկ լղոզելու դեպքում էլ՝ ինչը հավանական է, առավել ցցուն լինի հենց լղոզման փաստը:

Փաշինյանի ելույթը լսելուց հետո Փաշինյանի վրա բռունցքներ թափահարելն ամենից հեշտն է, դա կարելի է առանց ելույթ լսելու էլ անել: Լսելուց հետո անել որեւէ քայլ, որը կդրսեւորի սեփական պատասխանատվությունը, եւ կլինի նվազագույնը՝ միջնորդական մանդատ ունեցողների պատասխանատվության սահմանման առարկայական փորձ:

Հակոբ Բադալյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն