Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ Ռուբենի հետ։



Ինստագրամյան էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում Արեւիկն ու Ռուբենը ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկը գարնանային հմայիչ կերպարում է։ Կրում է հետաքրքիր նախշերով վերարկու, որը համադրել է ոճային երկարաճիտների հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակումը պրոդյուսերը չի մեկնաբանել։



Արեւիկ Ուդումյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված էր ամուսնու՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի եւ իրենց դստեր հետ․ զույգը փոքրիկին տվել է Նունե անունը։ Ընտանիքի անդամները կադրում ջերմ գրկախառնված էին։ «Անվերջ սիրուց մի բացակա»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն