Ապրիլի 17-ին՝ ժամը 16:17-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Օլիմպիական դպրոցի հետնամասում ոչ բնակելի տնակ է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուլվարային փողոցի թիվ 10Ա հասցեում գտնվող Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բակում գտնվող ոչ բնակելի տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել են տնակը (մոտ 36 քմ) և կենցաղային իրեր։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն