Ապրիլի 27-ին, ժամը 03:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող արագ սննդի կետում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հյուսիսային պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Հին Էրիվան» ռեստորանում՝ նշում է ԱԻՆ-ը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:10-ին, մարվել՝ 05:17-ին: Ռեստորանի 1-ին հարկում այրվել են գույքը և փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ), 2-րդ և 3-րդ հարկերում՝ աստիճանավանդակները և պատերի երեսպատումը (յուրաքանչյուր հարկում՝ մոտ 50 քմ), ջերմահարվել են միջանցքի դռները և պատուհանները (մոտ 50 քմ):

Փրկարարները տարահանել են երկու աշխատակցի, մեկ անձ ձեռքերի հատվածում ստացել է այրվածքներ․ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն