Ադրբեջանական շարասյունը վթարի է ենթարկել արցախցու մեքենան․ ԱՀ պետնախարարն արձագանքել է
Ադրբեջանական շարասյունը վթարի է ենթարկել արցախցու մեքենան։ Դեպքի վերաբերյալ «Թվիթերում» գրառումներ է կատարել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
«Ադրբեջանական բեռնատարի կողմից դիտավորյալ հանցագործություն Մարտակերտի շրջանի ճանապարհին ընթացող քաղաքացիական ավտոմեքենայի դեմ։ Այս հանցագործության զոհ են դարձել @tumocenter-ի աշխատակիցները։
P.S. ադրբեջանական բեռնատարի միջադեպի հետևանքով @tumocenter-ի աշխատակիցները թեթև վնասվածքներ են ստացել, բայց շարունակել են իրենց ճանապարհը, կազմակերպել են նախատեսված շնորհանդեսը/հավաքագրումը, այնուհետև վերադարձել Ստեփանակերտ և դիմել բուժզննման։ Դա Թումոյին նվիրվածության վառ օրինակ է»․- գրել է Բեգլարյանը։
Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական շարասյան կողմից արցախցու մեքենան վթարի ենթարկելու դեպքի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները, վթարի ու բախման առաջացման պատճառները, այն կանխելու հնարավորությունը, բախումը դիտավորության կամ անզգուշության հետևանք լինելը պարզելու ուղղությամբ»:
Shantnews.am