Երևանի Մետրոպոլիտենի կայարաններից մեկում տեղի է ունեցել գնացքի խափանում
Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սույն թվականի մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ։
«Գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։
Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել է Էլ․հավաքակայան։
Միևնույն ժամանակ տեղեկացնենք նաև, որ Էլ․ հավաքակայանից անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով»,-հայտնում են Մետրոպոլիտենից։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։
Shantnews.am