Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դին
Կարկառ գետում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի դին։ Այս մասին հայտնում է Արցախ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, որն արդեն մի քանի օր է որոնում է ռուս կնոջը։
«ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ասկերանի շրջանային բաժնի, ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի և ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված համապատասխան որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 12։30-ին Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սաննիկովայի դին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
Օ.Սանիկովան Կարկառ գետում անհետացել էր մայիսի 9-ին։ Հերթապահ մասում հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին որոնողափրկարարական աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։