Ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող․ ՀՀ ՊՆ
Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: