Մայիսի 17-ին՝ ժամը 15։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 16։54-ին։ Այրվել են տանը հարակից օժանդակ շինության տանիքը (մոտ 150 քմ), հանգստի սենյակը և խոհանոցը՝ գույքով (մոտ 100 քմ)։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակելի հատված․ տուժածներ չկան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն