Գյուղատնտեսության ոլորտը կարող է դինամիկ աճ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ։
«Բնակչության 25-30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսությամբ, ոլորտում անկում է, եւ մենք չգիտենք, թե ում պետք է դիմել։ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը տեղի ունեցավ այսօր՝ մայիսի 26-ին։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ իր կառավարման տարիներին գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում 11 տոկոս էր։ «Ոռոգում, վարկային միջոցների հասանելիություն եւ արտադրանքի իրացում։ Եթե այս հարցերի լուծումը չկա, անկում է լինելու»,- ասաց երկրորդ նախագահը։
Նա նշեց, որ պետք է վերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը, պետք է աշխատի պրոֆեսիոնալ խումբ, պետք է սուբսիդավորում լինի, երաշխավորվի արտադրանքի իրացումը։ «Համոզված եմ, որ մեր գյուղատնտեսության ոլորտը կարող է դինամիկ աճ ունենալ։ Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ ձախողվելու է։ Ես չեմ ուզում ձախողվել, խնդիրները շատ արագ լուծում կստանան»,- ֆերմերներին խոստացավ Ռոբերտ Քոչարյանը»,- նշվում է ֆեյսբուքյան էջում։