Մայիսի 20-ին՝ ժամը 14:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են Ford Explorer, Kia Forte (վարորդ՝ Մ․ Ա․), BMW 3 (վարորդ՝ Ն․ Մ․, ծնված 2000 թ․), Opel Astra G (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1995 թ․), Opel Astra G (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1992 թ․) և Mercedes C180 մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները Ford Explorer մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ցուցաբերել առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վարորդը մահացել է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն