Ռուս զինվորականները խորտակված «Մոսկվա» հածանավից հանել են զոհված նավաստիների մարմինները և գաղտնի փաստաթղթեր։ Այս մասին Krym.Realii-ի հարթակին հայտնել է Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին։

Նա հաստատել է ՌԴ ՊՆ տեղեկությունն այն մասին, որ «Մոսկվա» հածանավը Սևաստոպոլ քարշակելիս խորտակվել է։ Սկիբիցկիի խոսքով՝ Ռուսաստանը հինգից յոթ նավ է ներգրավել՝ հածանավի վրա փրկարարական գործողություն իրականացնելու համար, որը տևել է առնվազն երկու շաբաթ։ ՌԴ ՊՆ-ն չի հայտնել «Մոսկվա» հածանավի գործողության մասին։

«Դրանք հիմնականում փրկարարական նավեր էին, նավակներ, քարշակ, որոնք հանեցին դիակները, դասակարգված ամբողջ տեխնիկան և մաքրեցին հածանավը»,- պարզաբանել է ներկայացուցիչը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն