Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Honda մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի  Գարգառ գյուղի վարչական տարածքռւմ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով  վարորդը, ում առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկները, դուրս են բերել ավտոմեքենայից և մինչ օպերատիվորեն կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարներն ու Ստեփանավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ապա  շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Հրշեջ–փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն