Լոռու մարզի բնակիչը «Toyota Ranner»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բետոնե արգելապատնեշները և 2 մետր բարձրությունից ընկել գետը․ վարորդը մահացել է․ Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 40-ամյա Ռոստոմ Մագոյանը իր վարած Toyota Ranner մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև բախվել ծառին, առաջ ընթանալով բախվել շինության պատին և մոտ 2 մետր բարձրությունից ընկել և հայտնվել գետում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ռ. Մագոյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: