Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կոալիցիան Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ձայների 38,57 տոկոսը, հայտնել է ՆԳՆ-ն՝ քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո։

Ժան Լյուկ Մելանշոնի ձախակողմյան «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միությունը» (Nupes) ստացել է 31,6 %, Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը՝ 17,3 %, իսկ հանրապետականները՝ 6,98 %։

Այսպիսով, Մակրոնի կոալիցիան չունի Ազգային ժողովի մանդատների բացարձակ մեծամասնությունը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նա Ազգային ժողովում կստանա 245 մանդատ, իսկ Նուպեսը՝ 131։ «Ազգային միավորում» և «Հանրապետականները» կստանան համապատասխանաբար 89 և 61 մանդատ։

Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու համար բավական է հավաքել ձայների պարզ մեծամասնությունը։ Արդյունքում Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի 577 պատգամավոր կընտրվի հինգ տարի ժամկետով։

Ֆրանսիայում հունիսի 12-ին կայացել էր խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը։ «Միասին» կոալիցիան ստացել էր քվեների 25,71 %-ը, Մելենշոնի ձախակողմյան Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միությունը (Nupes)` 25,61 %-ը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն