Պայթյունը տեղի է ունեցել  Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում։

«Տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները:

Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը: 

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա  Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը: Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց: 

Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»,-հայտնում են բանկից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն