Հուլիսի 10-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1200 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 300 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, Փարպի գյուղում՝ 200 քմ,

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում՝ 3000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1200 քմ, Հրազդան քաղաքում՝ 5000 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 1600 քմ, 1200 քմ, Առինջ գյուղում՝ 600 քմ, Արգել գյուղում՝ 7000 քմ, Արզնի գյուղում՝ 5500 քմ, Գետամեջ գյուղում՝ 2 հա, Վերին Պտղնի գյուղում՝ 800 քմ, Նոր Գյուղ գյուղում՝ 800 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 5000 քմ, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին՝ 9800 քմ,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 4000 քմ, Ագարակ քաղաքում՝ 5-7 հա, Սյունիք գյուղում՝ 10500 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 3000 քմ,

Տավուշի մարզի Այգեձոր գյուղում՝ 2000 քմ, Կողբ գյուղում՝ 300 քմ, Կոթի գյուղում՝ 5000 քմ,

Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 10000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 15․2 հա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն