Արարատի մարզում 69-ամյա վարորդը «06»-ով վրաերթի է ենթարկել 45-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 69-ամյա Գրիգոր Ա.-ն, իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Արմեն Խ.-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» ԲԿ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։