Հրդեհների վերաբերյալ 14 ահազանգ է ստացվել
Հուլիսի 28-30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1300 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2200 քմ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 5 հա, Գավառ քաղաքում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 500 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 2000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 4 հա, Տավուշի մարզի Իջևան քաղաում՝ 2300 քմ, Բերդ քաղաքում՝ 6 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 16․1 հա: