Օգոստոսի 4-ին, ժամը 02։31-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զանգակատուն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ. Մ. Մ., ծնված 1983 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդի ոտքն արգելափակվել է բեռնախցիկի տակ:

Փրկարարները վարորդի ոտքը դուրս են բերել ավտոմեքենայի բեռնախցիկի տակից և վերջինիս մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն