Հյուսիս-հարավի 50 կմ-անոց հատվածի շինարարությունն ակտիվ ընթանում է. ասֆալտի հաստությունը 20 սմ է
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում ակտիվ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ տեսանյութ հրապարակելով:
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի ղեկավար Վահագն Ստեփան յանի խոսքով, ասֆալտի հաստությունը լինելու է 20 սմ:
Թալին-Լանջիկ 17,8 կմ եւ Լանջիկ-Գյումրի 27,5 կմ հատվածները նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի: Դրանք ամբողջովին կահավորվելու են եւ հատվածային լուսավորվելու:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: