Յուրաքանչյուր միջադեպի հետ կապված կարևոր է, որ քրեական գործեր հարուցվեն։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային միջադեպերին:

«Քրեական գործեր հարուցելով՝ մենք ապացույցներ ենք ապահովում, որ պաշտպանենք մեր քաղաքացիներին միջազգային ասպարեզներում, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված ապացույցն այլ արժեք ունի, քրեական գործով հարուցված ապացույցները՝ այլ»:

Թաթոյանի խոսքով՝ այս պայմաններում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց չի կարող տեղի ունենալ, քանի որ դա միայն կարող է լեգիտիմացնել խախտումները և ավելի մեծ լարվածության բերել բնակիչների իրավունքների պաշտպանության առումով:

ՄԻՊ-ը նաև ընդգծեց՝ Ադրբեջանի զինված ուժերի զինվորականների ներկայությունը Սյունիքի և Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում, Եվրոպական կոնվենցիայի համաձայն, սահմանամերձ համայնքների բնակիչների կյանքի իրավունքի խախտում է։ 

«Ադրբեջանցի զինվորականների ներկայությունը ՀՀ ճանապարհներին սահմանափակում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բնակիչները երեկոյան ժամերին խուսափում են, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելուց, հատկապես խուսափում են Կապանից մինչև ճակատեն և մյուս գյուղեր երթևեկելուց: Խոսքը վերաբերում է ոչ միայն ճանապարհներին, այլ նաև նրանց դրոշների և ցուցանակների առկայությանը: Ադրբեջանցիներն ակնհայտորեն դրանք բերել են հոգեճնշման կամ ահաբեկման նպատակով, նաև օգտագործում են առիթը. իբր իրենց ցուցանակները պաշտպանելու համար զինվորականներ են տեղակայում, որոնք բոլորը զինված մարդիկ են»,- նշեց Թաթոյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն