Հրապարակվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկ: Նոր ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Frontiers գիտական պորտալում:

Ինչպես ներկայացնում է Reuters գործակալությունը, գիտնականներն ուսումնասիրել են ջերմոցային գազերի արտանետման խոշորագույն աղբյուրները: Ուսումնասիրության է ենթարկվել 167 քաղաք` 53 երկրից: Առանձնացված 25 խոշոր քաղաքից 23-ը Չինաստանում են, օրինակ՝ Շանհայը, Պեկինը, Հանդանը:

Չինական մեգապոլիսները Մոսկվայի և Տոկիոյի հետ արտադրում են համաշխարհային արտանետումների 52 տոկոսը:

Մասնագետների կարծիքով` կլիմայական տաքացումը նախաարդյունաբերական մակարդակի համեմատ արդեն գերազանցել է մեկ աստիճանը` ըստ Ցելսիուսի և կարող է հատել Փարիզի համաձայնագրով սահմանված 1,5-2 աստիճանի շեմը:  

Նշվում է, որ ներկա պահին արտանետումների կրճատմանը ձգտում է 68 քաղաք` մեծամասամբ զարգացած երկրներից: 

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն