Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը (աջից) կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը:
Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը):
Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ երեք այլ անձի՝ ՀՀ ՔՕ 132-րդ հոդվածի առաջին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը): Վերջիններս նույնպես կալանավորվել են: