Հայաստանում իրականացվում է պետական ահաբեկչություն. Ավետիք Իշխանյան
Հայաստանում իրականացվում է պետական ահաբեկչություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում իրականացվում է պետական ահաբեկչություն։ Պաշտոնակատար, կոչեցյալ ղժղժանի հրահանգով ողորմելի քննչական մարմինները «ժողովրդի թշնամիների» դեմ քրեական գործեր են թխում, ողորմելի ոստիկանությունը նրանց նկատմամբ բռնություններ է կիրառում, ողորմելի դատախազությունը հաստատում մեղադրանքը, ողորմելի դատավորները կայացնում են կալանքի որոշումներ։ Ահաբեկելով ,«ցուցմունքներ» են կորզում , արդեն ոչ թե հպարտ, այլ խեղճուկրակ ժողովրդից։ Այս ամենը տեսնելով, հիշեցի 2009թ․ զրույցս մի քաղաքական գործչի հետ։ Այդ գործիչը 2008թ․ ընտրությունների ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաջերմեռանդ կողմնակիցներից էր։ Ի տարբերություն այլ գործիչների, նա ինձ հետ հարաբերությունները չէր խզել, այն բանի համար, որ ես չէի միացել այդ հակաարցախյան շարժմանը։Ինչևէ, նստած սուրճ էինք խմում և զրուցում, հանկարծ զրուցակիցս անսպասելի մտքեր ասաց․
-Հիմա ես մտածում եմ, թե ինչ լավ էր, որ 2008թ․ իշխանության չեկանք։
Տեսնելով իմ զարմացած հայացքը, զրուցակիցս շարունակեց․
-Եթե հաղթեինք, գիտե՞ս թե ով էր լինելու ԱԱԾ ղեկավարը․․․ Նիկոլը և այդ ժամանակ բոլորս Բերիային երանի կտայինք․․․»: