911 ծառայությունն օրական 1500-2500 ահազանգ է ստանում
ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունում օրական 1500-2500 ահազանգ է ստացվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Արտակարգ դեպքերն ու պատահարները 100-150-ի միջակայքում են տատանվում՝ սեզոնայնությամբ պայմանավորված:
Լինում են նաև ճանաչողական զանգեր. քաղաքացիներին հետաքրքրում են եղանակային կանխատեսումներն ու ճանապարհների վիճակը: Մեծ թիվ են կազմում կենցաղային բնույթի կանչերը։
ԱԻՆ-ը հորդորում է` 911 զանգելու դեպքում չխուսափել օպերատորի հարցերին պատասխանելուց: Հարցաշարերն ինքնանպատակ չեն. դրանք հատուկ մշակված են յուրաքանչյուր դեպքի համար: