Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Բաքուն ոչ պաշտոնական ուղիներով տեղեկություն է ստացել այն մասին, որ Երևանը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել: Այս մասին գրում է Ria-ն։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Բաքուն Երեւանից դրական պատասխան է ակնկալում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ:

«Այսօր ես ուզում եմ անդրադառնալ ևս մեկ հարցի. ես արդեն մի քանի անգամ խոսել եմ այս մասին: Կարծում եմ, որ պետք է դա պարզաբանեմ ձեր առաջ: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Այսինքն, մենք պատրաստ ենք սկսել այդ աշխատանքը: Այնուամենայնիվ, Հայաստանի կողմից ոչ մի արձագանք, ոչ մի պաշտոնական արձագանք: Ոչ պաշտոնական կապուղիներով տեղեկություն ստացանք, որ Հայաստանը պատրաստ չէ դրան: Կարծում եմ, որ դա մեծ սխալ կլիներ: Եվ պատերազմի նախօրեին, և պատերազմի ընթացքում հայկական կողմը մեծ սխալներ թույլ տվեց և կատարեց ռազմական հանցագործություններ: Սա կարող է լինել հաջորդ մեծ սխալը», - ասել է Ալիևը՝ այսօր Ղարաբաղի պատերազմում սպանվածների ու հաշմանդամ դարձածների ընտանիքներին բնակարաններ և մեքենաներ նվիրելու արարողությանը:

Ըստ Ադրբեջանի նախագահի, հակամարտությունը լուծված է, և Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրվի:

«Պետք է լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների ճանաչում, սկսվի սահմանազատման աշխատանքներ: Պետք է ասեմ նաև, որ այժմ միջազգային կազմակերպությունները դրական են արձագանքում սահմանազատման աշխատանքներին: Եթե Հայաստանը չի ցանկանում դա անել, կարող է, բայց թող լավ մտածեն, հետո կարող է ուշ լինել», - ասել է Ալիևը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն